Մոսկվայում Հայաստանի մի քաղաքացի է սպանվել:

Երիտասարդի դիակը հայտնաբերել են Մոսկվայի Վեդենսկու փողոցի 15-րդ տան բակում, նախօրեին՝ ժամը 23:00-ի սահմաններում:

Մոսկվայի ոստիկանությունից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ մահը վրա է հասել դանակի բազմաթիվ հարվածներից:

Ականատեսների վկայությամբ, Հայաստանի քաղաքացու վրա հարձակվել են մի խումբ սափրագլուխներ: Ամենայն հավանականությամբ, սպանության պատճառը ազգային պատկանելությունն է: