Թերթը գրում է. «Ասում են, թե չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը դատի տա Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, նրա մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին, որը վերջերս աչքի է ընկնում հայաստանյան քաղաքական գործիչների, այդ թվում եւ` առաջին նախագահի հասցեին արված էկզոտիկ հայտարարություններով:
Չմոռանանք, երիտասարդ խոսնակն իր «թողարկած» մտքերը ինչպես խոսնակվելու մասին, մեկ տարի առաջ գրքի տեսքով պրեզենտացիայի ենթարկեց Մոսկվայի ՄԳԻՄՕ-ում:
Վիկտոր Դալլաքյանը ոչ միայն «ուսումնասիրում է» ներկայացվելիք հայցի քաղաքական եւ իրավական հիմքերը, թիրախայնությունը, այլեւ երկրորդ նախագահի «շուրթեր» պարոն Վիկտոր Սողոմոնյանի բոլոր ժամանակների, այդ թվում եւ վերը նշված դարչնագույն կազմով գրքում «տեսլացածները»:
Դալլաքյանը նոր հայտարարություն է պատրաստում:




























