Անցած տասը օրում՝ ապրիլի 12-22-ին Հայաստանում արձանագրված սպանության 1 եւ սպանության փորձի 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 83 դեպքից բացահայտվել է 77-ը, խարդախության 40 դեպքից՝ 38-ը իսկ խուլիգանության 11 դեպքերն էլ բացահայտվել են:
Բացահայտվել է նաեւ գողության 77 եւ կողոպուտի 2 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 9, գողության 10, խարդախության 4 եւ ավազակային հարձակման ու խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 10 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 55 պատահար. 9 մարդ զոհվել է, 75-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























