ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին կոչ է արել մթերքների պաշար չհավաքել: Այս մասին նա ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մոնիթորինգի տեղեկատվական կենտրոն այցելության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այցի ընթացքում նախագահը ծանոթացել է երկրի տարբեր շրջաններում խանութներում ապրանքների գների մոնիթորինգին:

«Այժմ մարդիկ շատ մթերքներ են գնում: Սակայն իրականում ոչ մի խնդիր չկա: Մենք մատակարարումների հետ կապված կայուն վիճակ ունենք»,- ասել է Միշուստինը:

«Կարեւորն այն է, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրավիճակը հուսալի է, մթերքների վրա գումար չծախսեն, որոնք հետո ստիպված կլինեն դեն նետել»,- ի պատասխան ասել է Պուտինը: