Լրագրողների հետ հանդիպմանը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման խնդիրներին, նշեց, որ իրենք ուժեղացված ռեժիմով աշխատելու են հատկապես Էրեբունի-Երեւան տոնակատարությունների ժամանակ, ինչպես նաեւ վերահսկողություն են իրականցնելու ամեն ուրբաթ ՀԱԿ երիտասարդական թեւի ներկայցուցիչների երթերի մասով։ Ափսոսանք հայտնելով, որ նրանք «անվայել պահվածք են ցուցաբերում երկրի նախագահի եւ օրեքի պահապանների հադեպ՝ փորձելով այդ կերպ հերոսանալ», վարչության պետը հայտարարեց, որ իր ցուցումով բոլոր օրինախախտներն, անխտիր, այսուհետ բերման են ենթարկվելու։ Նշելով, որ իրենց գործողությունները՝ կապված Տիգրան Առաքելյանի ձերբակալման հետ, օրենքի սահմանններում են, Ներսես Նազարյանը հայտարարեց, որ «բոլոր նրանք, ովքեր կփորձեն ձեռք բարձրացնել ոստիկանի վրա, անմիջապես բերման կենթարկվեն»։
Հիշեցնենք, որ ըստ Հայ ազգային կոնգրեսի՝ ոստիկաններն իրենք են հուլիսի 1-ին առանց տարբերանշանների եւ քաղաքացիական հագուստով հարձակվել եւ ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստներին, իսկ դրանից հետո երեք հոգու, այդ թվում եւ՝ Տիգրան Առաքելյանին տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք:



























