Վերջին տարիներն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  եւ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության միջեւ ձեւավորվել են համագործակցային սերտ հարաբերություններ:

Կարեւորելով նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի դեմ պայքարի միջոցառումներում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լուրջ դերակատարությունը՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»-ը, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, Տեսչական մարմնին է  տրամադրել  պաշտպանիչ պարագաներ՝ հատուկ հանդերձանքի 200 հավաքածու,  հեռահար ջերմաչափման 5 սարք, ախտահանիչ նյութեր, 500 դիմակ-ռեսպերատոր եւ 500 ձեռնոց, վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով:

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության եւ այլ միջազգային դոնորների ֆինանսավորմամբ, իրականացնում է տնտեսական, կրթական եւ ոլորտային զարգացման նախագծեր Հայաստանի հեռավոր մարզերի 200 բնակավայրերում: