«Միջազգային եվրասիական շարժման» լիդեր, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում, նշել է, որ Ռուսաստանը ճանաչում է «ստատուս քվո»-ն Ղարաբաղում: «Այն փաստը, որ Ռուսաստանը մի կողմից ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս կողմից լռելյայն գործակցում է հայերի հետ Ղարաբաղում, առնվազն բխում է Ռուսաստանի կարճաժամկետ կամ միջնաժամկետ շահերից: Ամերիկան ցանկանում է լարել ու պայթեցնել այդ իրավիճակը: Նա ցանկանում է Հայաստանում ու Ղարաբաղում ստեղծել նույն իրավիճակը, ինչ տեղի ունեցավ անցած տարի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Չէ որ, այն ժամանակ էլ Ռուսաստանն այնտեղ „ստատուս քվո“ էր հաստատում»:

Հարցին, թե եթե Հայաստանը հանդես գա Ռուսաաստանի դեմ, ՌԴ-ն կխախտի՞ «ստատուս քվո»-ն եւ ամբողջությամբ կանցնի՞ Ադրբեջանի կողմը, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ Ռուսաստանը ոչ մի պարագայում չի խախտի „ստատուս քվո“-ն: Դա մեր շահերից չի բխում, բայց եթե ամերիկացիները իրավիճակը հասցնեն ԼՂ անկախության ճանաչման, Ռուսաստանը կսկսի հանդես գալ Ադրբեջանի կողմից: Ռուսաստանի գլխավոր խնդիրն է մնալ, վերահսկել հետխորհրդային տարածքը եւ այն ինչ այնտեղ կատարվում է: Եթե ամերիկացիները դուրս են մղում մեզ այդ գործընթացից, ապա մենք դրան պետք է արձագանքենք համարժեք ձեւով»: