«Շատ կարեւոր է լսել ձեր կառավարության կարծիքը եւ իմանալ ձեր հանրապետության իրավիճակի վերաբերյալ»,- այս մասին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), որը տարածաշրջանային այցի շրջանակներում գտնվում էր ԼՂ-ում, իր գործընկերներ Բեռնար Ֆասեի (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովի հետ (Ռուսաստան):
Նա նշել է, որ չնայած դեռ նոր պետք է ծանոթանա ԼՂ-ի հետ, բայց որոշ հարցերի շուրջ նա ունի հստակ պատկերացումներ։ «Կա մի ակնհայտ հանգամանք։Դա այն է, որ խաղաղ կարգավորումը չի կարող կայանալ՝ առանց ԼՂ-ի բնակչության կարծիքը հաշվի առնելու»,- նշել է Ռոբերտ Բրադկեն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, տարածաշրջանային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղ են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ): Նույն օրը միջնորդները հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, իսկ նախօրեին Երեւանում նրանք հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Նախատեսված է նաեւ հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ:




























