The Beatles խմբի «Hey, Jude» երգի ձեռագիրը Julien's Auctions աճուրդի ժամանակ վաճառվել է 910 000 դոլարով, ասվում է աճուրդի տան Instagram-ի էջում:

Ձեռագիրը գրվել էր սեւ ֆլոմաստերով եւ օգտագործվել էր ստուդիայում ձայնագրության ժամանակ:

Երգը գրել է Փոլ ՄքՔարթնին 1968 թվականին, երբ բաժանվեցին Ջոն Լենոնն ու նրա առաջին կինը՝ Սինտիան: Նա գրել է այդ երգը, որպեսզի սփոփի Լենոնի որդուն՝ Ջուլիանին, ծնողների ամուսնալուծության ժամանակ: