Այսօր՝ ապրիլի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանութան Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 26 փողոցի 64 տանը բերանքսիվայր տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նշված տան բնակիչ, 62-ամյա Արամայիս Ա.-ի դին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավարության աստիճանը, դեպքի վայր են ժամանել նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: