«Եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտություն չկնքվի, ապա պարտված կհանդիսանա միայն Հայաստանը»,- նշել է թուրք վերլուծաբան Սեմիխ Իդիզը՝ Hurriet թերթի էջերում։ Իդիզը նշել է, որ Հայաստանի ներքին ընեդդիմությունը, որը աջակցվում է համայնքի կողմից՝ լարում է իր ուժերը, որպեսզի խոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախաստորագրված երկու արձանագրությունների ստորագրությանը։

«Այս դիրքորոշման փաստն է հանդիսանում այն կարծիքը , ըստ որի, Հայաստանի կառավարության կողմից կատարած այս քայլը դավաճանություն է համարվում։ Նրանք համարում են, որ այդ դավաճանություն բառը իր մեջ երկու հարց է ներառում՝ ԼՂ-ի հակամարտությունը եւ Հայոց ցեղասպանությունը։ Նման դիրքորոշում ունի նաեւ թուրքական ընդդիմությունը՝ ասելով, որ երկրի վարչապետ Էրդողանը դավաճանել է Ադրբեջանին։ Կարճ ասած, քննադատողներ երկու կողմից այնքան շատ են, որ երաշխիք չկա, որ արձանագրությունների ստորագրումից հետո գործընթացը չի շարունակվի։ Չէ որ ստորագրությունը դեռ քիչ է, հարկավոր է, որպեսզի փաստաթղթերը վավերրացվեն երկու պետությունների խորհրդարանների կողմից։ Եթե գործընթացը չշարունակվի, ապա երկու կողմերն էլ պարտված կմնան, քանի որ սա՝ հարաբերությունները կարգավորելու միակ միջոցն է։ Սակայն, եթե երկու պետությունների կորուստներն էլ դնենք նժարի վրա, ապա ամեն ինչ ակնհայտ կլինի՝ Հայաստանը ավելի շատ է կորցնում»,- ասել է Իդիզը։

Հետո վելուծաբանը նշել է, որ այդ պարագայում կհաղթեն հայ ընդդիմությունը եւ համայնքը, բայց պարտված կմնա Հայաստանը, որի աշխարհից առանձնացումը, լրջորեն կվնասի նրա զարգացմանը։ Կասկածելի է նաեւ այն հանգամանքը, թե կկարողանան արդյոք ընդդիմությունը եւ համայնքը ստանալ քաղաքական առավելություններ, եւ Թուրքիային վախեցնելով՝ ստիպել 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն։ Վերջին չորս տասնյակները ցույց են տվել, որ դա անհնար է։ Ճիշտ է, շատերը այդ իրադարձությունները որակում են որպես ցեղասպանություն։ Բայց այս թեմային ծանոթ շատ քիչ քանակությամբ մարդիկ են հավատում, որ այս հարցում կարող է գործել լեգալ ետգործունեությունը։ Հայաստանը շատ է հղում կատարում Գերմանիայի կողմից հրեաներին՝ ազգայնական հանցագործությունների համար փոխհատուցում կատարելու վրա։ Բայց, եթե Հայաստանը պնդում է այդ, ապա նա թող ուշադրություն դարձնի ոչ թե Գերմանիայի, այլ այն իրադարձություններին, որը շատերը անվանում են «Նամի եւ Գեռերոյի ապստամբությունը»: Կկոչենք արդյոք մենք այն ցեղասպանություն, ակնհայտ է, որ այս հարցը ենթակա է քննարկման պատմական հարթության վրա, ոչ թե իրավունքի։ Իսկ եթե իրավական հարթությունից անցնենք քաղաքական հարթության վրա, ապա պետք է նշել, որ այս չորս տասնյակների ընթացքում հայ համայնքը Թուրքիայի արյունը քիչ չի խմել։ Պետք չէ մոռանալ նաեւ թուրք անմեղ դիվանագետների եւ նրանց ընտանիքների մասին, որոնք սպանվել են այն ահաբեկիչների կողմից, որոնք այդ համայնքի պտուղներն էին, եւ որը չկարողացավ խոչընդոտել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազի ծրագրին կամ էլ Բաքու-Թբիլիսի-Ղարս երկկաթգծին։