Վլադիկովկասում ինքնամեկուսացման դեմ բողոքի ակցիան անօրինական էր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ այդ բողոքի ակցիաները կարող են համաճարակաբանական տեսանկյունից բացասական հետեւանքներ ունենալ: «Ամեն դեպքում, մարդիկ են հավաքվել, չեն պահպանել սոցիալական հեռավորությունը: Եվ այդ առումով բացասական հետեւանքներ կարող են լինել»,-ասել է Պեսկովը:
Երկուշաբթի ցուցարարները հավաքվել են Վլադիկովկասում կառավարական Տան շենքի դիմաց՝ պահանջելով չեղարկել ինքնամեկուսացման ռեժիմը:




























