Կորոնավիրուսի հետեւանքները չեզոքացնելու միջոցառումների շրջանակներում գյուղատնտեսական ոլորտին 20 օրվա ընթացքում 4.7 միլիարդ դրամի վարկ է տրամադրվել: Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

Նա հավելել է, որ ավելի քան 13 հազար դիմում է ստացվել` մոտ 27.6 միլիարդ դրամի: «Մինչ այժմ հաստատվել է 2943 հայտ` ընդհանուր 4.34 միլիարդ դրամի: Առաջին միջոցառման շրջանակներում բավարարվել են 10 տնտեսվարող սուբյեկտի դիմում` ընդհանուր 694 միլիոն դրամի: Ընդհանուր առմամբ, հունվարից մարտի 31-ը գյուղատնտեսության ոլորտին 1638 վարկ է տրամադրվել` ընդհանուր 6.8 միլիարդ դրամի չափով»,- ասաց պաշտոնյան: