ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ անհրաժեշտ է ֆունդամենտալ բարեփոխումներ անցկացնել ԱՀԿ-ում՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ, եւ ԱՄՆ-ը, հնարավրո է, որ կվերսկսի ԱՀԿ-ին միջոցների հատկացումը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Կարծում եմ, որ մենք պետք է լրջորեն վերանայենք այն, ինչ կատարվում է ԱՀԿ-ում»,-նշել է Պոմպեոն Fox News-ին տված հարցազրույցում:
Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է ԱՀԿ ֆինանսավորումը՝ կազմակերպությանը մեղադրելով Չինաստանի օգտին կողմնակալության եւ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ:





























