Ապրիլի 26-ին, ժամը 00:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 7 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրավական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վահե Ս., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին։

Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ճանապարհի երթեւեկելի հատված։