Ապրիլի 27-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի Թաղի 21-րդ փողոցի տներից մեկի պարիսպը փլուզվել է, ինչի հետեւանքով տուն մուտք գործելը դարձել է անհնարին: Այս մասին տեղեկանում ենք ԱԻն-ի լրատվության ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ չբնակեցված տան պարիսպը (մոտ 18 քմ) փլուզվել է եւ փակել հարեւան տան մուտքը: Առկա է հիմնական պատի (8 քմ) փլուզման վտանգ:

Փրկարարները հեռացրել են թափված քարերի մի մասը՝ բացելով տան մուտքը: