Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում բնակվող 33-ամյա Թեհմինե Գեւորգյանի ընտանիքը երկրում արտակարգ դրությունից հետո դժվարին կացության մեջ է հայտնվել:
3 անչափահաս երեխաների մայրը, ով մինչեւ այս մաքրուհի էր աշխատում, ասում է` հիմա նույնիսկ այդ աշխատանքից է զրկվել եւ մնացել են ամուսնու, սկեսրայրի հաշմանդամության 26 հազարական դրամ թոշակների եւ 37 հազար դրամ նպաստի հույսին:
«Սկեսրայրիս ոտքն անդամահատված է, առաջին կարգի հաշմանդամ է, նաեւ էպիլեպտիկ նոպաներ է ունենում, ամուսինս էլ չի աշխատում, քանի որ վիրահատված է, 3-րդ կարգի հաշմանդամ է, երեխաներս էլ դպրոցահասակ են ու հիմա շատ ծանր դրության մեջ ենք հայտնվել»,- պատմեց նա` նշելով, որ սկեսուրը նույնպես վատառողջ է, սրտի հետ կապված խնդիր ունի:
Երիտասարդ կինը նշեց, որ սեփական տանն են ապրում, որը չեն կարողանում վերանորոգել. «Տան պայմանները վատն են, բետոնե հատակի վրա ենք ապրում, լոգարան չունենք, որ երեխաները նորմալ կարողանան լողանալ»:
Թեհմինեն հավելեց, որ իրենց ինչով էլ օգնեն բարի մարդիկ, իրենք շատ շնորհակալ կլինեն:
Թեհմինեի Գեւորգյանի հետ կարող եք կապվել հետեւյալ հեռախոսահամարով` 093143273:
.jpeg)
.jpeg)
.jpeg)

.jpeg)





























