Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը մայիսի 1-ից կփակարկի բոլոր լողափերն ու պետական այգիները՝ ամբողջ նահանգում, որպեսզի օգնի դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը՝ Կալիֆոռնիայի ոստիկանապետներին ուղարկված հուշագրի համաձայն, հայտնում է AP-ը:

Որոշումն ընդունվել է ավելի քիչ, քան մեկ շաբաթ անց այն բանից, երբ Նյուսոմը բարկացել էր մարդկանց բազմությունից, որոնք անցած շաբաթվա վերջին սաստիկ շոգի ժամանակ հավաքվել էին Նյուպորտ-բիչ լողափին:

Նյուսոմը լողափերի բազմությունը անվանել էր այն, բանի օրինակ, ինչը «պետք չէ անել», որպեսզի հասնել սահմանփակումների մեղմացմանը։

Նախօրեին Հանթինգթոն-բիչում ցուցարարները պահանջել էին, որ նահանգը կրկին բացի ձեռնարկությունները, եւ նահանգապետի հրամանը, ամենայն հավանականությամբ, դժգոհություն կառաջացնի կալիֆոռնիացիների շրջանում:

The Times-ի տվյալներով՝ մարտի կեսից 3,7 միլիոն կալիֆոռնիացիներ գործազրկության նպաստ ստանալու դիմում են ներկայացրել։ Նահանգում հաստատվել է վարակման ավելի քան 47 000 դեպք եւ մոտ 2000 մահ: