Նովոսիբիրսկում կարանտինի մեջ է գտնվում Վիետնամից բերված բադը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բորիսլավ անունով բադին տեղափոխել էին նրա տերերը: Նրանք բադը գնել էին Վիետնամում, որտեղ ձեւակերպել էին անասնաբուժական փաստաթղթերը, սակայն դրանք բավարար չեն եղել: Անհրաժեշտ է եղել անցկացնել ախտորոշում՝ օրնիտոզի եւ թռչնի գրիպի հայտնաբերման համար, վերցվել են նմուշներ անհրաժեշտ հետազոտությունների համար:
Նշվում է, որ բադի տերերը Ղրիմի քաղաքացիներ են, ինչի կապակցությամբ նրանց ժամանման պես նրանց տեղափոխել են հիվանդանոց , որպեսզի 14 օրում հետեւեն նրանց վիճակին:





























