Ֆրանսիական արտասահմանյան լեգեոնը իր դարավոր պատմության մեջ առաջին անգամ կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով ստիպված է եղել իր համար սուրբ տոնը անցկացնել ընդունված նորմերի եւ ավանդույթների խախտմամբ:
Արդեն 157 տարի է, որ Արտասահմանյան լեգեոնը, որն ընդամենը 189 տարեկան է, նշում է Կամերոնի օրը՝ լեգենդար ստորաբաժանման ամենակարեւոր տոնը: Տոնական միջոցառմանը միշտ շատ մարդ է ներկա լինում՝ լեգեոներները, նորակոչիկները, լեգեոնի վետերանները, նրանց ընտանիքների անդամները եւ զբոսաշրջիկները: Սակայն այս անգամ ՖԱԼ-ի ղեկավարությունը ստիպված է եղել լուրջ փոփոխություններ մտցնել: Կորոնավիրուսի համավարակի պատճառով լեգեոներները ստիպված են եղել պատմության մեջ Կամերոնի օրվա ամենահամեստ տոնակատարությունը անցկացնել՝ չհրավիրելով Հինգերորդ հանրապետության ո՛չ մտերիմներին, ո՛չ հարազատներին, ո՛չ«հյուրերին»։
Լեգեոներները տոնական միջոցառման ժամանակ ստիպված էին 2-3 մետր հեռավորություն պահպանել միմյանցից եւ հրաժարվել շքերթային քայլերթից։
Նշենք, որ, ավանդույթի համաձայն, Կամերոնի օրը միշտ նշվում է ապրիլի 30-ին: Այն նվիրված է լեգեոներների քաջությանը, որոնք 1863-ին զոհաբերեցին իրենց՝ հանուն մարտական առաջադրանքի կատարման։ Մոտ 2 օր 65 լեգեոներներ, թաքնվելով Կամարոն դե Թեխեդա կոչվող ֆերմայում, հետ մղեցին մեքսիկական 3000-րդ բանակի կատաղի գրոհները: Գրեթե բոլոր լեգեոներները զոհվեցին: Հանձնվելու բազմաթիվ առաջարկներին նրանք համազարկով էին պատասխանում։ Ի վերջո, երբ լեգեոներների ջրի պաշարներն ու զինամթերքը վերջացան, մեքսիկացիներին հաջողվեց մոտենալ եւ հրդեհել ֆերման: Վերջին 5 լեգեոներները, որոնք դեռ ոտքի վրա էին, ամրացրեցին դաշույները, լիցքվորեցին հրացանները, վերջին համազարկը տվեցին, դուրս եկան ֆերմայից եւ նետվեցին դաշույններով պայքարի։
Այս արարքը մեքսիկացի գնդապետ Միլանի հիացմունքն առաջացրեց: Նա կրկին ողջ մնացած վիրավոր լեգեոներներին առաջարկեց հանձնվել, ինչին նրանք պատասխանեցին, որ զենքը վայր կդնեն միայն այն դեպքում, եթե թույլատրվի դուրս բերել իրենց հրամանատարի մարմինը եւ իրենց մոտ պահել ստորաբաժանման դրոշը: Միլանը, որը հուզվեց հակառակորդի նման պահվածքից, բաց թողեց նրանց, ովքեր դեռ կարող էին տեղաշարժվել, իսկ վիրավորներին վերցրեց իր ժամանակավոր խնամակալության տակ՝ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Այնուամենայնիվ, գրեթե բոլոր լեգեոներները մահացան վերքերի եւ այրվածքների հետեւանքով:






























