4-րդ զորամիավորման N զորամասի մարտական դիրքերում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել են մարտական հերթապահության իրականացման տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները: Զինծառայողները հրահանգավորվել են պաշտպանական և հակահարձակողական գործողությունների արագ կազմակերպման և իրականացման վերաբերյալ: