Բրիտանիայում հազվագյուտ փոմփոլավոր պինգվինի ձագուկին կոչել են վարչապետ Բորիս Ջոնսոնի նորածին որդու անունով, հայտնում է PA- ն:
ZSL Whipsnade կենդանաբանական այգին այժմ փակ է կորոնավիրուսի բռնկման պատճառով, ղեկավարությունը որոշել է փոքրիկ պինգվինին Ուիլֆրեդ անվանել, քանի որ նա «ճերմակափետուր թագով» է ծնվել:
Կենդանաբանական այգու ներկայացուցիչ Ջեյմի Գրեմը նշել է, որ, որպես կանոն, կենդանաբանական այգում թռչուններին անուններ չեն տալիս, սակայն ճերմակափետուր պինգվինի ծնունդը համընկավ Մեծ Բրիտանիայի շիկահեր վարչապետի որդու ծննդյան հետ»:
Բորիս Ջոնսոնը եւ նրա հարսնացու Քերի Սայմոնդսն իրենց որդուն Ուիլֆրեդ Լորի Նիկոլաս Ջոնսոն են անվանել, մասամբ` ի պատիվ բժիշկներ Նիք Փրայսի եւ Նիք Հարթի, որոնք խնամում էին վարչապետին հիվանդանոցում, երբ նա վարակվել էր կորոնավիրուսով:



























