Շատ ձեռնարկատերեր հրաժարվել են իրենց աշխատակիցներին տրանսպորտով ապահովել: Այս մասին ԱԺ նիստում խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Կուսակցությունը համապատասխան առաջարկներ է ներկայացրել կառավարությանը՝ կապված տրանսպորտի գործունեության վերականգնման հետ, սակայն մեր առաջարկներն անպատասխան  են մնացել»,-ասաց պատգամավորը՝ հարց ուղղելով, թե ինչպես են մարդիկ հասնելու աշխատանքի, եթե պարետը թույլատրել է տնտեսական գործունեությունը, սակայն չի լուծել տրանսպորտի խնդիրը:

Նրա խոսքով՝ շատ ձեռնարկատերեր հրաժարվել են իրենց աշխատակիցներին տրանսպորտով ապահովել: