Լիբանանը եւս երկու շաբաթով երկարաձգել է կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված կարանտինը։ Երկրի վարչապետ Հասան Դիաբը նախազգուշացրել է վարակի երկրորդ հնարավոր ալիքի մասին, հայտնում է Reuters-ը։

Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 741 եւ մահվան 25 դեպք։ Կառավարությունը այս շաբաթ սկսել է մեղմացնել որոշ սահմանափակումներ՝ թույլ տալով բացել ռեստորանները, սակայն 30 տոկոսով։

Հղում կատարելով վարակման ցածր մակարդակին՝ վարչապետ Դիաբը ասել է, որ ընդհանուր գնահատականը «հիասքանչ է»։ Սակայն նա նշել է, որ «քաղաքացիները չեն պահպանում սահմանափակումները եւ միջոցառումները, որոնք աստիճանաբար մեղմացվում են։ Դա «կարող է բացասաբար անդրադառնալ վիրուսի տարածումը կանխելու վրա, եւ երկրորդ ալիքի վտանգ կա, որը կարող է առաջինից շատ ավելի ծանր լինել»։

Կառավարությունը կարանտինը պաշտոնապես երկարաձգել է մինչեւ մայիսի 24-ը։

Տնտեսական ակտիվությունը կշարունակի աստիճանաբար վերականգնվել նախապես որոշված ժամկետներում։ Անվտանգության ուժերին եւ բանակին կառաջակվի գործել կարանտինի խախտումները կանխելու ուղղությամբ։