Անցյալ տարի մենք ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ գործառութային հաջողություններ ենք գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մասին մայիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին կառավարության 2019 թվականի ծրագրի կատարողականի մասին զեկույցի քննարկման ընթացքում ասաց պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Սկզբում, ըստ նրա, Հայաստանում Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով ստեղծվեց: «Հանձնաժողովը ձեւավորվել էր թափանցիկ ձեւով, որի նախագահը դարձավ ոչ թե խորհրդարանական մեծամասնության կողմից առաջարկված թեկնածուն, այլ ընդդիմադիր խմբակցության թեկնածուն: Սա կարեւոր բաղադրիչ է, որը վկայում է, որ կառավարությունը չի պատրաստվում հրաժարվել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացից»,- ասաց պատգամավորը:
Վարդանյանը շեշտեց, որ կառավարության զրոյական հանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ արդեն իսկ բավականին տեսանելի եւ շոշափելի արդյունքներ է տալիս:
«Մենք արդեն աննախադեպ արդյունքներ եւ ցուցանիշներ ունենք, բայց պետք է առաջ շարժվենք: «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը եղել եւ մնում է ժողովրդավարության ֆլագմանը տարածաշրջանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանի համակիրը:





























