Ծրագրում ենք բանտերից ամբողջությամբ արմատախիլ անել քրեական ենթամշակույթը: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ նախարարությունը նաեւ մի շարք գործողություններ է ձեռնարկել քրեակատարողական հիմնարկներում կյանքը լավացնելու համար: Մասնավորապես, մի շարք նման հիմնարկներում ներդրվել է սննդի նոր համակարգ. բոլոր կալանավորները սնվում են ճաշարաններում,  ավելին, այդ վայրում ձեւավորվել  է բուժկենտրոն:

Բացի այդ, նախարարը նշեց, որ 20%-ով բարձրացել է աշխատակիցների աշխատավարձները: