Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում  կորոնավիրուսով երեք վարակվածներ կան: Այս մասին NEWS.am-ին  հայտնեց գյուղապետ Անդրանիկ Շամոյանը:

«Վարակվածները քույր եղբայր եւ եղբոր կին են, բոլորն էլ երիտասարդ, իրենց լավ են զգում, բարդություններ չկան, շուտով դուրս կգրվեն երեւի»,-ասաց նա:

Գյուղապետը նշեց, որ դեռ պարզ չէ վարակման օջախը հնարավոր է, որ Ներքին Բազմաբերդ գյուղում  են վարակվել: