Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածները Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի բնակիչներ էին. 60 եւ 80-անց տղամարդիկ էին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Անի համայնքի համայնքապետ Արտակ Գեւորգյանը։

Համայնքապետը հայտնեց, որ սկզբնաղբյուրը Մարալիկի հիվանդանոցն է եղել. «Դեռեւս այդ մեկ սկզբնաղբյուրն է»։

Գեւորգյանն ասաց, որ մահացողներն ունեցել են ուղեկցվող մի շարք հիվանդություններ։

«2 շաբաթից ավելի նրանք եղել են մեկուսացված։ Համայնքում կան կորոնավիրուսով վարակվածներ, սակայն հստակ տվյալներ չեմ կարող նշել։ Այս պահին համայնքում վիճակը որոշ չափով վերահսկելի է, ավելի խաղաղ է վիճակը»։