Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 12-ին, երկարաձգեց մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց ընդունած ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Գործունեության ժամկետի երկարաձգման մասին որոշման օգտին քվեարկեց 99 պատգամավոր: Ժամկետը երկարաձգվեց 3 ամսով: