Հայաստանը պետք է կենտրոնանա համալիր ինժեներիայի վրա: Այս մասին հայտարարել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Միությունը կաշխատի կրթության զարգացման եւ IT ոլորտի ապահովման ուղղությամբ, որպես բարձր տեխնոլոգիական երկիր Հայաստանի բրենդի զարգացմամբ, գիտելիքահենք տնտեսության ստեղծմամբ եւ կառավարման էլեկտրոնային համակարգերի զարգացմամբ, ինչպես նաեւ IT ոլորտի կառուցվածքի փոփոխությամբ:

Խոսելով կադրերի մասին՝ նա նշեց, որ այժմ մասնագետների բանակ է պատրաստվում ԱրՄատ եւ Իրական դպրոց կենտրոններից: Նրա կանխատեսմամբ՝ արդեն 5 տարուց ոլորտը կհամալրվի ամեն տարի 3-4 հազար երիտասարդ մասնագետներով:

Նա նաեւ նշեց, որ Միության գործունեության ռազմավարության համաձայն՝ ծրագրվում է առաջիկա տարիներին Հայաստանի ամբողջ տարածում 40 բնակավայրերում ստեղծել տեխնոպարկեր: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կենտրոնանա համալիր ինժեներիայի վրա: