Սերժ Սարգսյանի ԱՄՆ այցելությունից առաջ այցելության կազմակերպիչները դիմել են ԱՄՆ հատուկ ծառայություններին, խնդրելով 30 աշխատակից տրամադրել ՀՀ նախագահի անվտանգությունն ապահովելու համար, ինչն, ըստ ամերիկահայ կազմակերպությունների, աննախադեպ է:

Հիշեցնենք, որ այդ այցելությունը այնքան էլ խանդավառություն չի առաջացրել ամերիկահայերի շրջանում, որոնք կտրականապես դեմ են արտահայտվում հայ-թուրքական արձանագրություններին: Այդ շրջանակներում մեծ հանրահավաք է կայացել Լոս-Անջելեսում: