Հայտնի են դարձել հոկտեմբերի 4-ին Մոսկվայի հարավ-արեւելքում տեղի ունեցած հրաձգության մանրամասները։ Մասնավորապես, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններին, կրակ է բացել ջիպի մի վարորդ։

Արդյունքում, տուժել են կայանատեղիում եղած Ադրբեջանի չորս քաղաքացիներ։

Իր հերթին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հրազենային վերքերով բուժհաստատություն է դիմել չորս տղամարդ։ Նրանք պատմել են, որ իրենց վիրավորել է սեւ ջիպի վարորդը, որը կլիներ 30-35 տարեկան։

Ըստ իրավապահ մարմինների աշխատակիցների, վերջին ամիսներին նման միջադեպերի թիվը Մոսկվայի ճանապարհներին կտրուկ աճել է,- գրում է «Վզգլյադ» թերթը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր փոխհրաձգության հետեւանքով տուժած Ադրբեջանի երկու քաղաքացիների մասին։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Մոսկվայում նրանք զբաղվում էին կոմերցիոն գործունեությամբ։