«Ժառանգությունը» ՀԱԿ-ի հետ չի միացել եւ Դաշնակցության հետ էլ չի պատրաստվում միանալ, որովհետեւ ինքնուրույն քաղաքական ուժ է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Նշելով, որ ինքն, այնուամենայնիվ, ողջունում է ՀՅԴ-ի հետ միասնաբար հանդես գալու «Ժառանգության» որոշումը, ինչը կօգնի մարդկանց իրազեկելու հայ-թուրքական արձանագրությունների հետեւանքների մասին, Ազգային ժողովի պատգամավորը հավելեց սակայն, որ դաշնակցականների մասին ունեցած իր կարծիքը, միեւնույնն է, չի փոխվել եւ ինքն առաջվա նման շարունակում է հավատարիմ մնալ օրեր առաջ ունեցած բանավեճի ժամանակ հնչեցրած իր կարծիքին։



























