Բաղրամյան պողոտայում ոստիկաններն այսօր՝ հունիսի 25–ի ուշ երեկոյան ցանկացել են բերման ենթարկել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին, ընդ որում` ապօրինի։ Այս մասին Tert.am-ի   հետ զրույցում ասել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Ապօրինի կերպով ոստիկանները կանգնացրել են Էդգար Ղազարյանի մեքենան և ցանկանում են նրան բերման ենթարկել։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ Բարգավաճ Հայաստանը սահմանադրական փոփոխությունները վիճարկող դիմում է մուտք արել ՍԴ, իսկ իշխանությունն անցել է գործողությունների»,– ասել է նա՝ նշելով, որ գնում է դեպքի վայր։

Փաստաբանի խոսքով՝ սա ճնշում է և ապօրինի գործողություն, որն իշխանությունը կատարում է ՍԴ աշխատակցի նկատմամբ։ Ավելի ուշ Միհրան Պողոսյանը հայտնեց, որ Էդգար Ղազարյանին բերման չեն ենթարկել։