«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը չի բացառում, որ ստեղծվի նոր ընդդիմադիր միավորում: «Չեմ բացառում: Ցանկալի է: Եւ դա հնարավոր է, որ լինի բոլորովին նոր մանրակերտ: Նախ եւ առաջ պետական հարցերի շուրջ, հնարավոր է եւ այլ հարցերի շուրջ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգության» պատգամավորը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 6-ին «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ մի քանի այլ կուսակցություններ հուշագիր են ստորագրելու հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ:
NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի պասիվությունը՝ Լարիսա Ալավերդյանը մանրամասնեց. «Կարծում եմ, որ այնտեղ կան խնդիրներ, որ կապված են հիմնական ուժերից մեկի նախկինում եւ մինչ այսօր ունեցած դիրքորոշմամբ, որը խորքային առումով չի հակասում այն քաղաքականությանը, որ այսօր իրականացնում է Սերժ Սարգսյանը»:



























