Աշխարհահռչակ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը սրտի վիրահատության կենթարկվի։ Հոկտեմբերի 6-ին նա հոսպիտալացվել է։ Սպասվող վիրահատության մասին նա պատմել է Twitter սերվիսին։
77-ամյա դերասանուհու խոսքերով, վիրաբուժական միջամտությունն ուղղված է սրտի փականի աշխատանքի կարգավորմանը։
Թեյլորն առաջին անգամ չէ, որ հայտնվում է հիվանդանոցում։ 1980-ականներին նա բուժվել է ալկոհոլիզմից։ 1997թ.-ին բժիշկները հեռացրել էին նրա ուղեղի ուռուցքը, իսկ 2006թ. նա հեռուստատեսությամբ հանդես էր եկել հատուկ հայտարաությամբ՝ հերքելով այն լուրերը, թե ինքը տառապում է Ալցգեյմերի հիվանդությամբ։
Նշենք, որ Թեյլորի լավագույն ընկերներից էր Մայքլ Ջեքսոնը։ Նրա մահը ցնցել էր դերասանուհուն։




























