Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ իր երկիրը Սեւ ծովում կարող է ավելի շատ բնական գազի պաշարներ գտնել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սեւ ծովում հայտնաբերված գազի պաշարները ավելի մեծ աղբյուրի մի մասն են: Լավ լուրերը կշարունակեն գալ, չի կարող լինել միայն մեկ հանքահոր, ասել է Թուրքիայի ղեկավարը: «Մենք ակնկալում ենք նման լավ լուրեր նաեւ Միջերկրական ծովից (որտեղ Թուրքիան նույնպես հետախուզում է իրականացնում)»:

Օգոստոսի 21-ին նախագահ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հայտարարել էր, որ Թուրքիան Սեւ ծովում բնական գազի մեծ պաշարներ է հայտնաբերել: Մինչեւ 2023 թվականը իշխանությունները ակնկալում են սկսել դրա մատակարարումները ներքին շուկա: Ըստ Էրդողանի՝ հանքահորի ծավալները հասնում են 320 միլիարդ խորանարդ/մետրի: Առաջիկայում, նշել է նախագահը, իշխանությունները կլուծեն գազի արդյունահանման հետ կապված տեխնիկական խնդիրները եւ «անմիջապես կսկսեն հորատումը»: Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը նախկինում հայտնել էր, որ Սեւ ծովում հայտնաբերված գազի պաշարները 65 միլիարդ դոլար են գնահատվում: