Պենզայի բնակիչը տուգանվել է 4 հազար ռուբլու չափով սոցիալական ցանցում լուսանկար հրապարակելու համար։ Կինը տեղադրել էր լուսանկար, որտեղ նա կրում է կանեփի պատկերով գուլպաներ, հաղորդում ՌԵՆ ՏՎ-ն։
Դատարանը վճռել է, որ Instagram-ում եւ «Վկոնտակտե»-ում լուսանկարը հրապարակած կինը «ապօրինի գովազդել է թմրեցնող հատկություններ ունեցող բույսը»։ Կինը խոստովանել է իր մեղքն ու հավաստիացրել դատավորին, որ արդեն դեն է նետել այդ գուլպաները։
Կինը մեղավոր է ճանաչվել Համացանցում թմրամիջոցներ քարոզելու համար եւ տուգանվել 4 հազար ռուբլու չափով։




























