ԱՄՆ-ն Չինաստանից մի քանի հիմնական արտադրանքի արտահանման արգելք է սահմանում՝ մեղադրանքների հիման վրա, որ այն արտադրվում է հարկադիր աշխատանքի օգտագործմամբ, հայտնում է BBC-ն։ 

Մասնավորապես՝ առաջարկվում է արգելք սահմանել բամբակի եւ լոլիկից արտադրանքի վրա, որոնք կազմում են չինական արտահանման հիմնական մասը։

Ներկայումս ԱՄՆ մաքսային-սահմանապահ ծառայությունը հրամաններ է պատրաստում, որոնք թույլ կտան բեռները ձերբակալել հարկադիր աշխատանքին մասնակցության կասկածների հիման վրա։

Օրենքն ուղղված է մարդկանց վաճառքի, մանկական աշխատանքի եւ մարդու իրավունքների խախտումների այլ տեսակների դեմ պայքարին։