Թուրքիայի Մարդինի շրջանի Սուրեքլի գյուղում իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում կրկին սափորով ոսկիներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է թուրքական Guncelhaber կայքէջը։

NEWS.am-ը նշում է, որ Թուրքիայի արեւելյան շրջաններում՝ հիմնականում Արեւմտյան Հայաստանում դեռեւս պահպանվում է հայերի կողմից թաքցրած ոսկիների մասին լեգենդը։ Այդ հատվածներ այցելող հայ այցելուներին տեղացի քրդերը մշտապես հարցուփորձ են անում հայերի կողմից թաքցրած ոսկիների մասին։