2009թ. առաջին ութ ամիսների ընթացքում առեւտրաշրջանառությունը Հայաստանում նավազել է 5,6 տոկոսով:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ hունվար-օգոստոս ամիսներին առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նազվել է 5,6 տոկոսով եւ կազմել 903 միլիարդ 581,7 մլն դրամ: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում մանրածախ առեւտրի շրջանառությունը կազմել է 596 միլիարդ 127 մլն դրամ, ինչը 0,3 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

2009թ. առաջին ութ ամիսներին առեւտրաշրջանառության ընդհանուր կառուցվածքում մանրածախ առեւտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է 66 տոկոս, իսկ մեծածախ առեւտրաշրջանառության տեսակարար կշիռը` 30,2 տոկոս: