Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին ցուցաբերել պատասխանատվություն եւ զսպվածություն, եւ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները:

«Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրություններով: Ես կոչ եմ անում անդամ պետություններին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, ցուցաբերել եւ զսպվածություն, եւ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները:

Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս երկու երկրները պարտավորվել են կարգավորել հակամարտությունը խաղաղ միջոցներով, եւ դա պարտադիր պետք է խստորեն պահպանել:

Այս դժվար պահերին եւ մտածում եմ քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների, կանանց եւ տարեցների մասին, որոնք կրկին զգում են իրենց ավելի խոցելի, քան երբեւէ, ինչպես նաեւ բոլոր նրանց մասին, ովքեր տառապում են հակամարտության հետեւանքով:

Եվրոպայի Խորհրդի անունից ես կոչ եմ անում մեր անդամ երկու պետությունների իշխանություններին անել հնարավորինս ամեն ինչ մարդկային կյանքերը պաշտպանելու եւ ռազմական հակամարտություններին չմասնակցելու համար: Հարկավոր է բոլոր ջանքերը գործադրել էսկալացիան դադարեցնելու համար: Այդ կապակցությամբ մենք հաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքում»,-ասված է Պեյչինովիչ Բուրիչի հայտարարության մեջ: