Ֆրանսիան լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնածավալ բախումների կապակցությամբ: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի թվիթերյան հաղորդագրության մեջ:

«Ֆրանսիան խորին մտահոգություն ունի Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնածավալ բախումների  եւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին լուրերի կապակցությամբ: Փարիզը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն ու վերսկսել երկխոսությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ: