Այսօրվա՝ սեպտեմբերի 29-ին կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին ընդառաջ, Իրավաբանների հայկական ասոցիացիան, որը համակարգում է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի եւ Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի քարտուղարությունները, ՄԱԿ-ի Տնտեսական եւ Սոցիալական Խորհրդին է ներկայացրել Կոալիցիայի եւ Ցանցի կողմից սեպտեմբերի 27-28-ին ընդունված դատապարտող հայտարարությունները՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ։

 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ այսօրվա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում փակ ձեւաչափով քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի իրադրությունը:

Նշենք նաեւ, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական եւ Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ։