Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ղարաբաղում խաղաղ բնակիչները կրում են պատերազմի բեռը:

ԿԽՄԿ-ն հաղորդագրություններ է ստանում՝

քաղաքացիական անձանց, այդ թվում երեխաների մահվան եւ վիրավորումների փաստերի մասին;

ընտանիքների մասին, որոնք ստիպված են իրենց տունը լքել՝ անվտանգություն փնտրելով եւ թաքնվելով ապաստարաններում;

հարյուրավոր տների փլուզումների, ինչպես նաեւ դպրոցների ու հիվանդանոցների վրա արկերի ընկնելու մասին:

էսկալացիայի սկզբից ԿԽՄԿ-ն բժշկական միջոցներ եւ պարկեր է ուղարկել ԼՂ-ում դատաբժշկական փորձաքննության լաբորատորիա դիերի համար:

«Կողմերին կոչ ենք անում պաշտպանել քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքների առանցքային օբյեկտները, ինչպես նաեւ պարտավորություններ ստանձնել միջազգային իրավունքի շրջանակում»,-ասվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ: