ԱԳ նախարար Մնացականյանը հոկտեմբերի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ։
Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու եւ օդուժի կիրառմամբ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածների դիտավորյալ թիրախավորմամբ:
Նախարար Մնացականյանը խիստ մտահոգություն հայտնել է մարտական գործողություններում Թուրքիայի եւ վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավման առնչությամբ։
Երկուստեք ընդգծվել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։





























