Ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն․ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մռավի լեռնաշղթայի տարածքում սերժանտը դրսևորել է բացառիկ հերոսություն և մեծ հնարամտություն․ երբ պետք է եղել, իր դիրքից նահանջել է, մոլորության մեջ է գցել հակառակորդին, սպասել է հարմար պահի, նորից հետ է գրոհել, վերցրել է դիրքը», նշել է նա։
Ֆեյսբուքյան գրառման մեջ Ա.Հովհաննիսյանը նաեւ նշել է.
«Մեր զորքերը դրսևորում են բացառիկ հնարամտություն և խելահեղ քաջություն։ Պատերազմը հաղթելու ենք ու հետո հավերժ հիշենք բազում նոր լեգենդների անուններ»։





























