ԱՄՆ հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը սեպտեմբերի 29-ին Վաշինգտոն վերադառնալուց հետո վարակվել է կորոնավիրուսով՝ վարակված անձի հետ շփման հետեւանքով, գրում է Axios-ը՝ վկայակոչելով սենատորի մամուլի քարտուղար Բեն Վելքելին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ վարակի հայտնաբերման լուրից հետո Ջոնսոնը կորոնավիրուսով վարակված արդեն երրորդ հանրապետական սենատորն է:
Վելքելի խոսքով՝ սենատորն իրեն լավ է զգում եւ չունի ախտանիշներ: Նա մինչեւ բժշկի հաջորդ ցուցումները կմնա մեկուսացման մեջ: Վաշինգտոնում սենատորի գրասենյակի աշխատակազմի մեծ մասը հեռակա էր աշխատում, առաջիկայում սենատորի գրասենյակը կշարունակի գործունեության այս ռեժիմը:





























