Իրանի նախագահը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի հետագա տարածումը կանխելու համար Թեհրանում միջոցառումների խստացման մասին, հաղորդում է Press TV-ն:

Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը նշել է, որ առողջապահության նոր կանոնները խախտելու դեպքում քաղաքացիներն ու հաստատությունները կպատժվեն:

Ըստ նրա, այն ձեռնարկությունները, որոնք չեն ենթարկվի կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցառումներին, կփակվեն:

Իրանի նախագահը նշել է նաեւ, որ այն անձինք, ովքեր կխախտեն ներդրված կանոնները, կզրկվեն բանկերի եւ խանութների ծառայություններից, հակառակ դեպքում այդ հաստատությունների ղեկավարները կպատժվեն:

Հասան Ռոհանին հատուկ նշել է հիգիենայի կանոնների պահպանումը:

Երկրի նախագահը նշել է, որ տարբեր մարզերում իրավիճակը տարբեր է՝ որոշներում կորոնավիրուսի միայն մեկ ալիք է եղել, մյուսներում՝ երկու կամ նույնիսկ երեք ալիք:

ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Fars- ին, հայտնում է, որ Թեհրանի իշխանությունները որոշել են մեկ շաբաթով մի շարք սահմանափակումներ մտցնել՝ կապված կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքի հետ:

Կարգելվի համալսարանների դպրոցների, մզկիթների, կինոթատրոնների եւ թատրոնների, թանգարանների, վարսավիրանոցների, սպորտային ակումբների, ռեստորանների եւ սրճարանների, լողավազանների աշխատանքը: Սահմանափակումները կգործեն հոկտեմբերի 3- 9-ը: