ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն իրեն լավ է զգում: Այս մասին հայտնել է Մելանյա Թրամփի գրասենյակը, հայտնում է NBC-ն:

«Տիկին Թրամփը լավ է զգում: Նրա ախտանիշները չեն վատացել, եւ նա շարունակում է հանգստանալ: Նա կապի մեջ է ամուսնու հետ: Նա մտածում է բոլոր հիվանդների մասին եւ շուտափույթ ապաքինում է մաղթում բոլորին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախօրեին հայտնի էր դարձել կորոնավիրուսով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ առաջին տիկնոջ վարակման մասին:

Ավելի ուշ Դոնալդ Թրամփին բուժման նպատակով տեղափոխել էին Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոն: